Mariella.am-ի weekend առաջարկի մասին

Քանի որ շատ ենք ստանում նամակներ weekend առաջարկի վերաբերյալ, փորձեմ Ձեզ մի փոքր տեղեկություն տալ: Ի՞նչ է weekend առաջարկը և ինչպե՞ս է այն գործում: Յուրաքանչյուր ուրբաթ օր մենք Ձեզ կներկայացնենք մեկական ծաղկեփունջ, ծաղկային կոմպոզիցիա և տորթ  15% զեղչով,  որը Դուք, կարող եք պատվիրել այդ շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Սակայն առաքման օրը պարտադիր չի, որ լինի ուրբաթ շաբաթ կամ կիրակի: Այն կարող է լիենել ցանկացած օր, միայն պետք է  նշել Ձեր ընտրած օրը օրացույցում: Այդ ապրանքատեսակը հաջորդ շաբաթ արդեն չի լինի զեղչված: Ձեզ մնում է միայն հետևել մեր Ֆեյսբուքյան էջին և լինել տեղեկացված գործող զեղչերի և ակցիաների մասին:
Read More

Աշխարհի ամենաթանկ ծաղիկները

Աշխարհի ամենաթանկ ծաղիկները Գոյություն ունեն ծաղիկների էկզոտիկ, հազվագյուտ տեսակներ, որոնցից կազմված ծաղկեփունջը` թանկ գնի հաշվին դառնում է շքեղ նվեր:
  • 1.Դրախտավարդ Դրախտավարդի մեկ ծաղկի միջին արժեքը կազմում է 6.5 դոլար:
  • 2. Գլորիոզա Գլորիոզայի մեկ ծաղկի միջին գինը կազմում է 10 դոլար:
  • 3. Ծիածանային վարդեր Մեկ գունավոր ծաղկի գինն է 10 դոլար, իսկ 30 վարդից բաղկացած ծաղկեփունջը կարժենա 325 դոլար:
  • 4. Գիշերվա թագավոր Կակաչի տեսակ, որն ունի մուգ մանուշակագույն երանգ: Տվյալ պահին սև կակաչի սոխուկի գինը կազմում է 15-20 դոլար:
  • 5. Պիեր դը Ռոնսար կամ Էդեն Ռոուզ Վարդի հանրահայտ տեսակ Eden Rose-ի (դրախտային վարդ) մեկ ծաղիկը գնահատվում է 20.5 դոլար:
  • 6. Sweet Juliet Վարդի այս տեսակի ստեղծման համար անգլիացի սելեկցիոներ Դեյվիդ Օսթինը ծախսել է մոտ 15.8 մլն դոլար և 15 տարվա քրտնաջան աշխատանք: Sweet Juliet-ի փոքրիկ ծաղկեփունջն արժի 150 դոլար, իսկ մի ծաղկի գինը կազմում է 25 դոլար:
  • 7. Մեդինիլլա Նուրբ վարդագույն ծաղիկներով այս բույսը տարածված է արևադարձային Աֆրիկայում և Խաղաղ օվկիանոսի որոշ կղզիներում: Այս ծաղկի գինը տատանվում է 50-150 դոլարի սահմաններում:
  • 8. «Կինաբալուի ոսկին» խոլորձ Այս ծաղիկը համարվում է աշխարհի ամենաթանկ ծաղիկներից մեկը: Այն ամբողջ մոլորակում աճում է միայն մեկ վայրում` Կինաբալու լեռան վրա: «Կինաբալուի ոսկու» համար պետք է վճարել 5-6 հազար դոլար:
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
Read More

Ի՞նչ են խորհրդանշում վարդերի գույները

  • Վարդ…ուրախության, սիրո և տխրության խորհրդանիշ… Կա՞ ավելի գեղեցիկ ծաղիկ, քան վարդը… Գիտե՞ք ծաղիկներ, որոնց գույներն առավել խոսուն լինեն ու պատմեն սիրո մասին այդպիսի խորությամբ, քան վարդը… Քնքուշ կամ կրքոտ, անմեղ կամ մեղավոր, դառն ու անպատասխան կամ փոխադարձ ու ջերմ Սիրո մասին…Համառոտ ձեզ եմ ներկայացնում   նրանց խորհուրդն ու նշանակությունը:
 
  • Սպիտակ վարդ… Խորհրդանշում է հոգևոր մտերմություն, գեղեցկության ու անմեղության հանդեպ հիացմունք, անկեղծ սեր, առավել ուժեղ, ամուր ու մաքուր, քան մնացած բոլոր երկրային զգացմունքները, այդ թվում նաև կիրքը:  Նշան է հավերժական, ամուր, կշռադատված զգացմուքի, որն ավելի ուժեղ է, քան հրապուրանքը: Սպիտակ վարդեր նվիրում են, երբ ուզում են ամուսնական առաջարկ անել երկնային էակին: Եվ ահա թե ինչու են սպիտակ վարդերի ծաղկեփունջ նվիրում հարսանիքին:
 
  • Դեղին վարդ…  Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Քչերը գիտեն, որ դեղին վարդերը նաև հաշտեցնող ծաղիկ են: Եթե Նա ձեզ նվիրում է դեղին վարդեր, նշանակում է ուզում է հաշտվել, ներողություն խնդրել, մոռանալ ու մոռացնել տալ եղած տհաճ հիշողություններն ու տարաձայնությունները: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է: Իսկ եվրոպական ավանդույթներում այն համարվում է անհավատարմության ու դավաճանության խորհրդանիշ… բայց նրանք ունեն նաև այլ նշանակություն՝ ցույց են տալիս ակտիվություն և ազատություն… Ֆինանսական անկախություն և հարստություն… Ահա թե ինչու դեղին վարդեր նվիրում են հանդիսությունների ժամանակ կամ ասուլիսների ու փառատոների բացման կապակցությամբ՝ որպես հաջողության ու բարեկեցության մաղթանք….
 
  • Նարնջագույն վարդ… Այս վարդերի միջոցով էլ արտահայտում են անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ:  Եթե հանկարծահաս զգացմունքներ եք զգում մեկի հանդեպ, կարող եք այդ մասին նրան պատմել նարնջագույն վարդերի միջոցով: Սրանք խորհրդանշում են նաև, որ դուք հպարտ եք և հիանում եք այն անձով, որի հանդեպ զգացմունքներ եք տածում:
 
  • Վարդագույն վարդ… Նրբաճաշակության և նրբագեղության խորհրդանիշն են այս վարդերը: Վարդագույն վարդերն  ունեն թվով ամենամեծ գունային գամման: Հաճախ խորհրդանշում են նոր հարաբերությունների սկիզբը: Նուրբ վարդագույն վարդերը խորհրդանշում են քնքշություն և համակրանք… Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին…. Վարդագույն վարդերը էլեգանտության ու նրբաճաշակության խորհրդանիշ են հանդիսանում:
 
  • Կարմիր վարդ… Խելագար զգացմունքներ ու կրքեր… Նվիրելով կարմիր ծաղիկ՝ մարդն արտահայտում է իր կապվածությունը և խորը սերը: Նրանց բույրը խոսում է խորն ու քնքուշ կապվածության ու մի օր անգամ առանց սիրելի մարդու ապրելու անհնարիության մասին…Կարմիր վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Կարմիր վարդ նվիրում են այն մարդուն, առանց որի չեն պատկերացնում իրենց գոյությունը: Այս ծաղիկը անհագ ցանկությունից այրվող կրքի ամենավառ ապացույցն է: Եթե կարմիր վարդերի փունջ են նվիրում ոչ հարազատ մարդու, դա նշանակում է հարգանք և հիացմունք, երախտագիություն և առողջության բարեմաղթություն…
 
  • Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
 
Read More

Հետաքրքիր փաստեր ծաղիկների մասին

Ծաղիկները բնության ամենագեղեցիկ գլուխգործոցներից են: Ծաղիկներն ու բույսերը մեր կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ոչ միայն մեր առօրյան լցնում են գեղեցկությամբ, այլև հրաշալի էներգիա ստանալու աղբյուր են։ Եկեք պարզենք ավելին ծաղիկների զորության մասին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ ծաղիկների մասին: Մեզ բոլորիս հայտնի կակաչի գլխիկները 1600-ական թվականներին Հոլանդիայում ոսկուց ավելի թանկ էին: Ծաղիկը խորհրդանշեց անմահությունը, կյանքը եւ սերը: Կակաչների կյանքը շատ կարճ է `3-7 օր:
Նիկոտիան անունով ծաղիկը կապ ունի ծխախոտի հետ, և ծխախոտը պատրաստվում է հենց դրանից: . Վարդը գրեթե նույն վիտամիններն ունի, ինչ խնձորը, ազնվամորին, կեռասը, դեղձը, սալորը, նեկտարինը, տանձն ու նուշը: Որոշ վարդեր վիտամին C- ի անսպառ աղբյուր են: Մարդիկ օգտագործում են վարդերը ջեմեր, ժելեներ եւ նաև թեյ պատրաստելու համար: Լոտոսը հին եգիպտացիների կողմից համարվում էր սուրբ ծաղիկ: Այս ծաղիկը ծաղկում է գետերում և խոնավ վայրերում, բայց երբեք երաշտից չի մեռնում ու նորից թարմանում է ջրի օգնությամբ: Եգիպտացիները այն համարում են հարության և հավերժական կյանքի խորհրդանիշ: Իսկ Դուք գիտե՞ք, որ զաֆրան համեմունքը ստանում են քրքմածաղկի (крокус) փոշեհատիկից: 1 կգ այդպիսի համեմունք ստանալու համար անհրաժեշտ է 200.000 ծաղիկ: Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
Read More

Ինչպես պահպանել ծաղիկների թարմ տեսքը

Եթե չգիտես կնոջն ինչ նվիրել, նվիրիր ծաղիկներ: Մասնագետները խորհուրդ են տալիս ծաղիկը գնել դեռ կոկոն վիճակում, այս դեպքում այն ավելի երկար կմնա ծաղկամանի մեջ: Ծաղիկը տուն բերելով եւ ջրի մեջ դնելով նրա խնամքը համարել ավարտված` սխալ կլինի: Մինչ ծաղկամանում տեղավորելը պետք է ծաղկի ցողունի այն հատվածը, որը լինելու է ծաղկամանի մեջ, ազատել ավելորդ տերեւներից: Ամռանը ծորակից լցնել թարմ ջուր, իսկ ձմռանը ջրի ջերմաստիճանը պետք է լինի սենյակային: Ծաղիկների պոչերը կտրել 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի միջից թթվածինն արագ կլանեն:Ծաղկամանի ջուրը պետք է ամեն առավոտ փոխել, լվանալ ծաղկամանն ու ծաղկի ցողունները: Վարդերի փշերը պետք չէ հեռացնել, որովհետեւ փշերով պատված մակերեւույթով վարդն ավելի երկար է մնում, իսկ փշերը հեռացնելիս մակերեսի վրա բաց տեղ է մնում, եւ վարդը շուտ է թոշնում:
Ծաղիկները ցանկալի է գնել վաղ առավոտյան: Նրանք օրվա այդ պահին շատ խոնավ են, և երկար են թարմ մնում:
Կտրված ծաղիկները ավելի լավ են պահպանվում, եթե ջրի մեջ լցնեք մի կտոր փայտածուխ, մի քիչ ամոնյակի  լուծույթ  կամ աղ (1 ճ.գ.՝ 1 լիտր ջրին):
Վարդերը և մեխակները լավ են պահպանվում շաքարած ջրով: Վարդի համար հարկավոր է 10%-անոց լուծույթ, իսկ մեխակի համար՝ 15%-անոց:
Գեորգինաները, քրիզանթեմները, մեխակները կարելի է դնել ասպիրինով բացված ջրում (1/2 հաբ՝ 3 լիտր ջրին):
Աստղածաղիկը և քրիզանթեմը ծաղկեփնջի համար մի կտրեք, այլ կոտրեք: Նրանք այդպես ավելի երկար կպահպանվեն:
Եթե ուզում եք, որ ծաղիկների կոկոններն ավելի արագ բացվեն, ջրի մեջ ավելացրեք ամոնյակի  լուծույթ  (1/2 ճ.գ.՝ 1 լ ջրին):
Ցողունները պետք է կտրել ամեն օր:
Ծաղկեփունջը պահեք հնարավորինս սառը սենյակում և արևի տակ մի դրեք:
Եվ հիժեք, եթե ծաղիկ եք ստանում և ուզում եք, որ երկար մնան, ուրեմն պետք է խնամեք բարի ու լավ տրամադրությամբ: Ձեր ստեղծած աուրան կստիպի ծաղիկներին ուշ թոշնել:
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
Read More

Ինչ է պատմում Ձեր սիրած ծաղիկը Ձեր մասին

Սիրո՞ւմ եք ծաղիկներ, ինչպիսի՞ ծաղիկներ եք սիրում։ Իսկ դուք գիտե՞ք, որ Ձեր ընտրությունը, որքան էլ որ դա զարմանալի հնչի, կարող է որոշ բաներ պատմել Ձեր բնավորության մասին։
Եվ այսպես ընտրեք Ձեզ ավելի հոգեհարազատ ծաղիկը և իմացեք թե ինչ է նշանակում Ձեր ընտրությունը:
 Կակաչ Կակաչ ընտրող մարդը՝ վառ և արտառոց անհատականություն է։ Կյանքը եռում է Ձեր մեջ։ Դուք ունեք բազմաթիվ տաղանդներ և ձգտումներ։ Կակաչն ունի արբեցնող հատկություն և Դուք, ինչպես կակաչի սերմերը, մնում եք բոլոր այն մարդկանց հիշողության մեջ, ով Ձեզ ճանաչում է։ Բացի դրանից, կակաչ ծաղիկը խորհրդանշում է երկար հիշողություն։
Իրիս Իրիս նշանակում է ծիածան։ Նրանք, ովքեր ընտրում են իրիսը, ունեն բազմակողմ ստեղծագործական ձիրքեր և մեծ երևակայություն։ Բացի դրանից, իրիսը խորհրդանշում է հարուստ հոգևոր աշխարհ։
Վարդակակաչ (Тюльпан) Վարդակակաչը՝ ճանապարհորդ ծաղիկ է, նրան տեղափոխել են երկրից երկիր և ամեն տեղ այն ամուր արմատներ է գցել։ Նույն կերպ, նրանք, ովքեր գերադասում են այս ծաղիկը՝ հարմարվող են յուրաքանչյուր միջավայրում և ունակ են ամեն տեղ ստեղծել իրենց հարմարավետությունը։ Նրանք, ովքեր ընտրում են այս ծաղիկը՝ շատ են սիրում ճանապարհորդել, բայց նրանք շատ ամուր են կապված իրենց տանն ու ընտանիքին։ Նրանք շփման մեջ հաճելի, մտածկոտ և շատ զգայուն մարդիկ են։
Վարդ Իզուր չէ, որ վարդը ասոցացվում է սիրո և կրքի հետ։ Մարդիկ, ում գրավում է այս ծաղիկը՝ ռոմանտիկ են և նրանց զգացմունքները շատ խորն են։ Նրանք մարդկանց մակերեսորեն չեն վերաբերվում, այլ խորանում են յուրաքանչյուր հոգու մեջ և գտնում այնտեղ գեղեցիկը։ Վարդի սիրահարները հաստատուն են զգացմունքներում և հավատում են մարդու մեջ ամենալավ կողմերին։
Շուշան Ովքեր ընտրում են այս ծաղիկը մեծ հարգանք և վստահություն են վայելում շրջապատում։ Նրանք շատ բարի են, լավ խորհուրդներ են տալիս և կարողանում են ներել։ Բացի այս ամենից, այս ծաղիկը ընտրող մարդիկ ունեն անգերազանցելի ճաշակի և ոճի զգացում։
Մանուշակ Այս ծաղիկը խորհրդանշում է մաքրություն և ողջախոհություն։ Եթե Ձեզ գրավել է մանուշակը՝ Դուք զուսպ, պարզություն, բայց ոչ հիմարություն սիրող մարդ եք։
Երիցուկ Երիցուկը փոքրիկ, անհոգ արև է, որը միշտ ժպիտ է առաջացնում։ Ծաղիկն ընտրողները սիրում են կյանքը և հաճույք են ստանում նրանից: Մի նայեք այս ծաղկի հասարակությանը։ Արտաքինը միշտ խաբուսիկ է։ Այս ծաղիկը խորհրդանշում է օր, արևածագ և լիարժեք կյանք։ Երիցուկը փակում է թերթերը գիշերը և բացում վաղ առավոտյան, այնպես էլ այն ընտրող մարդիկ՝ ամբողջ օրը լի են ուժով և էներգիայով:
Նարգիզ Նարգիզը խորհրդանշում է բարգավաճում և բարեկեցություն։ Այս ծաղիկը ընտրողները հաջողակ են: Նրանք սովոր են հույսները դնել միմիայն իրենց վրա և ամեն ինչի հասնել ինքնուրույն։
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
Read More

Հետաքրքիր փաստեր և մի քանի խորհուրդներ խմիչքների մասին

Փաստեր…Գերմանական G-Spirits գործարանը թողարկել է հատուկ արտադրության վիսկի, ռոմ եւ օղի, որոնց բաղադրության մեջ ներառված է եղել Playboy մոդելների կրծքի կաթը։ Սակայն հետո թողարկված բոլոր շշերը ետ են հավաքել։ Բելգիայում պատրաստում են մինչեւ 1,5% թնդություն ունեցող գարեջուր, որը կարելի է ըմպել ընթրիքի կամ ճաշի ժամանակ։ Ի դեպ, մինչեւ 1970-ականները նման գերաջուր անգամ դպրոցներում են մատուցել, սակայն հետագայում դրանք փոխարինվել են գազավորված ըմպելիքներով։ Մի անգամ Էմանուել Լասկերը ալկոհոլային շախմատ է խաղացել հունգարացի գրոսմայստեր Գեզա Մարոցիի հետ։ Խաղի կանոնները հետեւյալն էին. նրանց խաղաքարերի փոխարեն ալկոհոլային խմիչքով լի բաժակներ էին, եւ ամեն հաղթած «խաղաքարը» շախմատիստը պետք է խմեր։ Երրորդ քայլի ժամանակ Լասկերը զոհաբերում է իր թագուհուն, որը 200 գրամանոց վիսկի բաժակ էր։ Մարոցին միանգամից հարբում է, եւ Լասկերը կարողանում է հեշտությամբ հաղթել խաղը։ Ֆորմուլա 1-ի՝ Աբու Դաբիի եւ Բահրեյնումի գրան-պրի մրցանակների հաղթողը ավանդական շամպայնի փոխարեն, փրփուրով լի ոչ ալկոհոլային խմիչք է բացում։ Սա պայմանվորված է այն հանգամանքով, որ  իսլամական մշակույթում ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելված է։ Խորհուրդներ…Այսպես՝ բոլոր տեսակի մրգօղիները երբ սառը չեն, ձեռք են բերում տհաճ համ, իսկ եթե չափից ավելի սառեցվեն, կորցնում են իրենց բույրը։  Մրգօղու հետ կարելի է մատուցել սալաթներ, աղի պեչենի, աղի գետնանուշ, նուշ կամ ընկույզ, ապխտած երշիկ, պանիր։ Գարեջուրը և սպիտակ գինին մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը խորտիկների հետ։ Կոնյակը, անիսոնի օղին, վերմուտը և ռոմը հարմար են թեթևակի սառեցրած նախուտեստների հետ։ Ընդ որում, անիսոնի օղին խորհուրդ է տրվում մատուցել փոքրիկ սառցակտորներով։ Այդ դեպքում այն ավելի բուրումնավետ է դառնում։ Կոնյակն ու ռոմը կարելի է առաջարկել թեյի հետ։ Դրանք ուժեղացնում են թեյի բույրը և, բացի այդ, ջերմացնում են։ Կոնյակը մատուցվում է շաքարի կտորների և կիտրոնի շերտիկների հետ միասին։ Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
Read More

Ծաղիկների կյանքը երկարացնող սնունդ

Եվրոպայում լայն տարածում է գտել ծաղիկների կյանքը տնային պայմաններում երկարացնող այս նյութը՝ ՙՙծաղիկների բուսական սնունդ՚՚, որը դուք ևս կստանաք՝ պատվիրելով ցանկացած ծաղկեփունջ Mariella.am կայքից; Ի՞նչ առավելություններ ունի այս նյութը; Այն բարելավում է ծաղկի գույնի զարգացումը, կանխում է վաղաժամ թոշնումը և երկարացնում ծաղկամանում ծաղկի կյանքը: Այն կանխում է ծաղիկի պարանոցի թեքումը, որը վարդերի մոտ հաճախակի հանդիպող խնդիր է: Այն հոտ չունի և հեշտ լուծվում է ջրում:
Կտրված ծաղիկների համար բուսական սնունդը պարունակում է հետևյալ բաղադրիչները՝ թթվային կարգավորիչներ և սննդային հավելումներ
Օգտագործման կարգը… Տարաները / ծաղկամանները պետք է նախապես մաքրել:
Մաքուր ջրին ավելացրեք  այս նյութը, որը ծաղկամանի ծաղիկների կյանքը երկարացնում է 60% -ով:
Համոզվեք, որ ծաղկամանի ջրի մեջ տերևներ չկան: Եթե ​​ձեզ հարկավոր է հեռացնել տերևները, դա արեք ուշադիր ՝ առանց ցողունը վնասելու:
Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
Read More

Խոլորձի (օրխիդեա) մասին և նրա խնամքը

Խոլորձի`   ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի: Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ: Հայտնի է, որ կա մոտ 35.000 տեսակի օրխիդեա: Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի է գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա:  Հայաստանում հայտնի է 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում:   Ինչպե՞ս խնամել օրխիդեան   Կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում, որոնց վրա պետք է անցքեր լինեն: Պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ (գերադասելի  է եղևնու), որոնq լվանում են տեղավորելուց առաջ:   Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, ամիսը 1-2 անգամ այն պետք է պարարտացնել օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով: Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
Read More