Ի՞նչ են խորհրդանշում վարդերի գույները

  • Վարդ…ուրախության, սիրո և տխրության խորհրդանիշ… Կա՞ ավելի գեղեցիկ ծաղիկ, քան վարդը… Գիտե՞ք ծաղիկներ, որոնց գույներն առավել խոսուն լինեն ու պատմեն սիրո մասին այդպիսի խորությամբ, քան վարդը… Քնքուշ կամ կրքոտ, անմեղ կամ մեղավոր, դառն ու անպատասխան կամ փոխադարձ ու ջերմ Սիրո մասին…Համառոտ ձեզ եմ ներկայացնում   նրանց խորհուրդն ու նշանակությունը:
 
  • Սպիտակ վարդ… Խորհրդանշում է հոգևոր մտերմություն, գեղեցկության ու անմեղության հանդեպ հիացմունք, անկեղծ սեր, առավել ուժեղ, ամուր ու մաքուր, քան մնացած բոլոր երկրային զգացմունքները, այդ թվում նաև կիրքը:  Նշան է հավերժական, ամուր, կշռադատված զգացմուքի, որն ավելի ուժեղ է, քան հրապուրանքը: Սպիտակ վարդեր նվիրում են, երբ ուզում են ամուսնական առաջարկ անել երկնային էակին: Եվ ահա թե ինչու են սպիտակ վարդերի ծաղկեփունջ նվիրում հարսանիքին:
 
  • Դեղին վարդ…  Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Քչերը գիտեն, որ դեղին վարդերը նաև հաշտեցնող ծաղիկ են: Եթե Նա ձեզ նվիրում է դեղին վարդեր, նշանակում է ուզում է հաշտվել, ներողություն խնդրել, մոռանալ ու մոռացնել տալ եղած տհաճ հիշողություններն ու տարաձայնությունները: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է: Իսկ եվրոպական ավանդույթներում այն համարվում է անհավատարմության ու դավաճանության խորհրդանիշ… բայց նրանք ունեն նաև այլ նշանակություն՝ ցույց են տալիս ակտիվություն և ազատություն… Ֆինանսական անկախություն և հարստություն… Ահա թե ինչու դեղին վարդեր նվիրում են հանդիսությունների ժամանակ կամ ասուլիսների ու փառատոների բացման կապակցությամբ՝ որպես հաջողության ու բարեկեցության մաղթանք….
 
  • Նարնջագույն վարդ… Այս վարդերի միջոցով էլ արտահայտում են անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ:  Եթե հանկարծահաս զգացմունքներ եք զգում մեկի հանդեպ, կարող եք այդ մասին նրան պատմել նարնջագույն վարդերի միջոցով: Սրանք խորհրդանշում են նաև, որ դուք հպարտ եք և հիանում եք այն անձով, որի հանդեպ զգացմունքներ եք տածում:
 
  • Վարդագույն վարդ… Նրբաճաշակության և նրբագեղության խորհրդանիշն են այս վարդերը: Վարդագույն վարդերն  ունեն թվով ամենամեծ գունային գամման: Հաճախ խորհրդանշում են նոր հարաբերությունների սկիզբը: Նուրբ վարդագույն վարդերը խորհրդանշում են քնքշություն և համակրանք… Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին…. Վարդագույն վարդերը էլեգանտության ու նրբաճաշակության խորհրդանիշ են հանդիսանում:
 
  • Կարմիր վարդ… Խելագար զգացմունքներ ու կրքեր… Նվիրելով կարմիր ծաղիկ՝ մարդն արտահայտում է իր կապվածությունը և խորը սերը: Նրանց բույրը խոսում է խորն ու քնքուշ կապվածության ու մի օր անգամ առանց սիրելի մարդու ապրելու անհնարիության մասին…Կարմիր վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Կարմիր վարդ նվիրում են այն մարդուն, առանց որի չեն պատկերացնում իրենց գոյությունը: Այս ծաղիկը անհագ ցանկությունից այրվող կրքի ամենավառ ապացույցն է: Եթե կարմիր վարդերի փունջ են նվիրում ոչ հարազատ մարդու, դա նշանակում է հարգանք և հիացմունք, երախտագիություն և առողջության բարեմաղթություն…
 
  • Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ զարմանահրաշ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաններ: Դուք կարող եք պատվիրել առաքում 24/7 և նվիրել անմոռանալի պահեր Ձեր սիրելիներին լավագույն ծաղիկների ուղեկցությամբ:
 
Spread the love

Related Posts

Ինչպես պահպանել ծաղիկների թարմ տեսքը

Եթե չգիտես կնոջն ինչ նվիրել, նվիրիր ծաղիկներ: Մասնագետները խորհուրդ են...

Read More

Հետաքրքիր փաստեր ծաղիկների մասին

Ծաղիկները բնության ամենագեղեցիկ գլուխգործոցներից են: Ծաղիկներն ու բույսերը մեր կյանքի...

Read More

Հետաքրքիր փաստեր և մի քանի խորհուրդներ խմիչքների մասին

Փաստեր…Գերմանական G-Spirits գործարանը թողարկել է հատուկ արտադրության վիսկի, ռոմ եւ...

Read More

Leave Your Comment