Նկարագիրը
Խնամքը`
Իդեալական վայրը խոլորձն աճեցնելու համար արևելյան և արևմտյան պատուհանների մոտ է: Այն կարելի է տեղավորել նաև սենյակի խորքում, սակայն անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ լուսավորություն ցերեկային լույսի լամպով կամ ֆիտոլամպով:
Ամռանը ջերմաստիճանը պետք է տատանվի +20-25°C, ձմռանը՝ +16-18°C: Եթե ձմռանը խոլորձը գտնվում է ավելի քան +25°C ջերմաստիճանում, ապա այն դժվար թե ծաղկի:
Ջրման հաճախականությունը որոշվում է արմատների գույնով: Եթե վերջիններս արծաթագույն են ապա ջրելու ժամանակն է, իսկ եթե կանաչ են և ծաղկամանի պատերին առկա են ջրի կաթիլներ, ապա այն ջրել պետք չէ:
Ամռանը ջրել մեկ շաբաթ պարբերականությամբ, ձմռանը՝ 10-15 օր պարբերականությամբ:
Ուշադրություն: Լուսանկարում ապրանքի գույնը կարող է տարբերվել իրական գույնից՝ կախված Ձեր մոնիտորի անհատական պարամետրերից, լուսավորությունից, նկարիչների կողմից օգտագործված լուսանկարչական սարքավորումների պարամետրերից:
Ուշադրություն: Փնջի մեջ առկա սեզոնային խոտատեսակները և ծաղիկները կարող են փոխարինվել այլ խոտատեսակներով և ծաղիկներով՝ պահպանելով գունային գամման: