Գաղտնիության քաղաքականություն

 

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել mariella.am-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Անձնական տվյալների պաշտպանություն

Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն:
Պատվեր տեղադրելու համար՝ էլ. փոստ, անուն, ազգանուն առաքման հասցե և հեռախոսահամար:

Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

  • Պատվերի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն հայտնելու համար
  • Սպասարկում իրականացնելու համար
  • Անխափան առաքում իրականացնելու համար
  • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
  • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
  • Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար
  • Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար

 

Mariella.am-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում դրանք երրորդ կողմին:

 

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն

Mariella.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք և մեր կայքի ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ:

 

Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ:

Վերոհիշյալ տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար: