
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր ինտերնետ-“խանութում”, որտեղ Դուք կարող եք գտնել ծաղիկների, տորթերի, խմիչքների, սգո ծաղիկների և տարատեսակ նվերների լայն ընտրանի, իսկ մենք էլ կապահովենք Ձեր պատվերներերի առաքումը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Մեր առաջարկվող ծառայություններն են՝
Ծաղկեփնջերի և ծաղկային կոմպոզիցիաների առաքում
Տորթերի և խմիչքների առաքում
Սգո ծաղկեպսակների առաքում
Բոլոր ծաղկեփնջերն ու կոմպոզիցիաները պատրաստվում են մեր պրոֆեսիոնալ ֆլորիստների կողմից բացառապես թարմ ծաղիկներից, որն ապահովում է բարձր որակ և գեղեցիկ կատարողականություն: Մեր ինտերնետ-խանութի հարմարավետ, հասկանալի և հեշտացված բաժինները հնարավորություն են տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ ծաղկեփունջը՝ ըստ գունային գամմայի, գնային ցուցանիշի, որն էլ կարող եք շատ արագ օնլայն պատվիրել:
Մեզ մոտ ծաղկեփնջերը նախօրոք չենք պատրաստում: Ծաղիկները գնվում և պատրաստվում են միայն առաքման օրը անմիջապես առաքումից առաջ: Այդ իսկ պատճառով մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր ծաղկեփնջի թարմությունն ու երկարակեցությունը: Մեր ծաղկեփնջերի և կոմպոզիցիաների յուրահատկությունը կայանում է եզակի դիզայներական ոճի մեջ: Ցանկացած ծաղկեփունջ մեզ մոտ պատրաստվում է հատուկ ուշադրությամբ, որը կբավարարի ամենանրբաճաշակ հաճախորդին: Եթե Դուք փնտրում եք հենց այդպիսի ծաղկեփունջ, ապա մենք պատրաստ ենք սիրով սպասարկել Ձեզ:
Մեզ մոտ կարող եք պատվիրել տորթեր ցանկացած առիթի համար, որոնք ավելի տպավորիչ կդարձնեն Ձեր և Ձեր հարազատների տոնը: Կայքում ներկայացված բոլոր տորթերը պատրաստված են մեր հմուտ մասնագետների կողմից, ովքեր ունեն տարիների մեծ փորձ այս ոլորտում: Տորթ պատվիրելու գործընթացը բավականին պարզ է, հարկավոր է ընտրել տորթը, նշել նախընտրելի տորթի միջուկը և անձանց քանակը: Ցանկության դեպքում կարող եք նշել, շնորհավորանք, կամ բարեմաղթանք: Պատվերը գրանցելուց և վճարելուց հետո մեր պատասխանատու առաքիչները կառաքեն պատվերը ճիշտ ժամանակին։
Օգտվելով մեր կայքից Դուք կարող եք պատվիրել ծաղիկների,տորթերի առաքում գտնվելով աշխարհի ցանկացած կետում: Մենք կառաքենք Ձեր պատվերը ցանկացած վայր, Ձեզ անհրաժեշտ է միայն նշել ճիշտ վայրը, և առաքման օրն ու ժամը:
Մեր կոմպոզիցիաների, ծաղկեփնջերի, տորթերի և բազմազան նվերների միջոցով կարող եք արտահայտել Ձեր ամենանվիրյալ ցանկությունների մասին:
Գրանցվելով մեր կայքում. Դուք պարբերաբար կտեղեկացվեք մեր զեղչերի և նորացված տեսականու մասին, իսկ երեք պատվեր կատարելուց հետո կստանաք զեղչի կտրոն;
Հարգանքներով,
Mariella.am-ի անձնակազմ